


Արմինֆո.Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, միջազգային "Լազարյան ակումբի" խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է "Հայաստան" դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
"Թանկագին Ռոբերտ Սեդրակի, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ավելի քան երեսուն տարի է անցել այն օրվանից, երբ մենք նույն ուղղաթիռով Երևանից Ստեփանակերտ էինք թռչում. այդ լուսանկարն իմ աչքի առաջ է: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, բայց մի բանում Դուք կարող եք վստահ լինել․ իմ և Ռուսաստանում շատ մարդկանց հարգանքը Ձեր հանդեպ մնում է անփոփոխ։ Մենք՝ բոլորս, սպասում ենք, թե երբ ճշմարտությունը կհաղթանակի Հայաստանում։ Եթե սպասումը երկարում է, ապա՝ ոչ Ձեր մեղքով: Ցանկանում եմ Ձեզ մաղթել ազատություն և հաղթանակ․ Դուք մեկի եւ մյուսի ձգտում փոխառելու կարիք չունեք", - ասված է Զատուլինի ուղերձում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը ։



