


ԱրմԻնֆո.Անհետ կորած զինվորների հարազատներն ու ընկերները որոշել են ստեղծել միավորում՝ որոնողական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Այս մասին օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում հայտարարեց 2020 թվականին անհետ կորած զինծառայող Հենրիկ Մուրադյանի հորեղբայրը՝ Գոռ Մուրադյանը:
Ըստ Գոռ Մուրադյանի՝ նոր կազմակերպությանը միացել են ոչ միայն 2020-2023 թվականների պատերազմների, այլև 1990-ական թվականներից անհետ կորածների հարազատներն ու ընկերները: Միավորումը մտադիր է որոնել անհետ կորած զինվորներին և նրանց ընտանիքներին տրամադրել անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ իրավաբանական, սոցիալական և հոգեբանական աջակցություն: Ինչպես նշել է Մուրադյանը, 2020 թվականի պատերազմից հետո հայ հասարակությունը լիովին անտարբեր էր անհետ կորած զինվորների ճակատագրի նկատմամբ, ինչը հարազատներին և ընկերներին դրդեց ստեղծել Միավորումը:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա 437 անհետ կորած անձ, որոնցից 224-ը զինծառայողներ են, իսկ 213-ը՝ քաղաքացիական անձինք:



