


ԱրմԻնֆո.«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված «Արարարտ-Արմենիան» կլինի առաջին հայկական ակումբը, որը կմասնակցի Եվրոպա լիգայի գլխավոր փուլին: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբանական փորձագետ և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գոհար Մելոյանը:
Նա այս նվաճումը անվանել է պատմական հաջողություն: «Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված թիմը հասել է պատմական հաջողության: «Արարատ-Արմենիան» դարձել է առաջին հայկական ակումբը, որը մասնակցել է Եվրոպա լիգայի գլխավոր փուլին», - գրել է Մելոյանը:
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» հիմնադրվել է 2017 թվականի ամռանը՝ «Ավան Ակադեմիա» անվամբ: Թիմը ստեղծվել է Երևանում գտնվող ֆուտբոլային ակադեմիայի հիման վրա՝ գործարար Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ, որը ներկայումս գտնվում է ադրբեջանական գերության մեջ: 2018-2019 մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբի սեփականատերը դարձել է Սամվել Կարապետյանը, որից հետո այն վերանվանվել է «Արարարտ-Արմենիա»:



