


Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դուրս են գրել "Գրիգոր Լուսավորիչ" հիվանդանոցից և տեղափոխել "Երևան - Կենտրոն" քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հաղորդել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը՝ 2 ամիս ժամկետով:
Նշենք, որ շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել էին հիվանդանոց: Նրան կալանավորելու մասին միջնորդության քննությունը շարունակվել էր առանց նրա մասնակցության։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:



