


Արմինֆո.Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան առջև տեղի ունեցած ակցիան հիստերիա է առաջացրել պաշտոնական Բաքվի մոտ:
Նշենք, որ այսօր տելեգրամյան ալիքներում տարածվել են կադրեր, որտեղ երևում է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան առջև փակցված է 3 պաստառ ՝ "Ռուսական արյունը ձեր ձեռքերին է", "Ձեռքերդ հեռու ռուս քաղաքացիներից" և "ՊԱԾ-ը խոշտանգում է, Ալիևը՝ ծածկում" գրառումներով:
Միջադեպին անմիջապես արձագանքել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Բաքվում շտապել են դատապարտել ակցիան և կոչ են արել ՌԴ համապատասխան մարմիններին իրավական գնահատական տալ Ադրբեջանի դեսպանատան մոտ սադրիչ գործողություններին, ապահովել միջադեպի համակողմանի քննություն և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նման դեպքերի կրկնությունը կանխելու համար:
"Չի բացառվում, որ այս անընդունելի սադրանքը, բացի ադրբեջանա-ռուսական հարաբերություններն արհեստականորեն սրելու ձգտումից, հանդիսանում է Ադրբեջանի դեմ կեղտոտ եւ կանխակալ արշավի բաղկացուցիչ մաս, որը վերջին շրջանում իրականացվում է մի շարք ռուսական մեդիառեսուրսների կողմից", - հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:



