


Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում ևս մեկ անձի ձերբակալման մասին: Այն ժամանակ վթարի հետևանքով մեկ ժամկետային զինծառայող մահացել էր, ևս 6-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հաղորդվել է, որ վարորդը վրաերթի է ենթարկել ուշ երեկոյան մայրուղով վազող զինծառայողներին։
«Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Ըստ լրատվամիջոցների՝ ձերբակալվածը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի գումարտակի շտաբի պետն է:
Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև անսարք ավտոմեքենայի ղեկին գտնվող բեռնատարի վարորդը:



