


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում կառավարությունը զեկույց կներկայացնի Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության վերաբերյալ:
"Ես կառաջարկեմ այդ հարցով խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծել։ Գիտեք, այսօր հոգևորականները դատապարտված են աղքատության, և Եկեղեցում էլ կան լավ ու վատ տեղեր։ Այնտեղ, որտեղ մեծ համայնք է..․ Ասենք, շատ աղքատ քահանաներ ուղարկվել են աշխարհի ծայրամասում ինչ-որ տեղ գտնվող եկեղեցի, ուր մեկ ամսվա ընթացքում 15 հոգի կգա: Ոչ մեկին չի հետաքրքրում ՝ այդ մարդը սոված է, առողջ է, թե՝ ոչ", - նշել է Փաշինյանը։
Նա նաև հարց է ուղղել, թե ինչու հոգևորականը չպետք է աշխատավարձ ստանա և պետության հաշվին օգտվի բժշկական ապահովագրությունից:



