


Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցը պետք է լուծվի բացառապես օրինական սահմանազատման քարտեզների հիման վրա, այլ ոչ թե՝ ռազմական ուժի տրամաբանությամբ: Այդ մասին օգոստոսի 24-ին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե երբ են ադրբեջանական զորքերը դուրս գալու Պառավաքարից, Գորիսից և Ջերմուկից ՝ տագնապ հայտնելով Տիգրանաշենի հնարավոր հանձնման վտանգի առնչությամբ եւ կոչ անելով տեղի բնակիչներին "պայքարել իրենց տների համար"։
"Այն փաստը, որ այդ հողերը մերն են, արձանագրվելու է սահմանազատման արդյունքում։ Ես հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվեն այն քարտեզները, որոնք այսօր օրինական հիմք են հանդիսանում խաղաղության համար, բոլորը կսկսեն կասկածել այդ քարտեզների վրա: Որքան շատ չեզոքացնենք այս հարցի նյարդը, այնքան ավելի այն կլուծվի պարզ տեխնիկական լուծմամբ Մեկ բան ակնհայտ է․ այս ամենի արդյունքում Հայաստանի տարածքը կկազմի 29 743 քառակուսի կիլոմետր", - ասել է վարչապետը։



