


ԱրմԻնֆո: Հայաստանը և Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ՄԱԿ-ում Հարավային Սուդանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սեսիլիա Ադենգը ստորագրել են համատեղ հաղորդագիր՝ Հայաստանի Հանրապետության և Հարավային Սուդանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:
Նշենք, որ Հարավային Սուդանը աշխարհում ամենաերիտասարդ ճանաչված պետությունն է, որը գտնվում է Արևելյան Աֆրիկայում: Այն անկախություն է ձեռք բերել 2011 թվականի հուլիսի 9-ին: Մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Ջուբան է: Բնակչությունը գերազանցում է 12 միլիոն մարդ, պաշտոնական լեզուն անգլերենն է: Երկիրը ելք չունի դեպի ծով:



