


ԱրմԻնֆո. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հորմուզի նեղուցի բացման և հրադադարի երկարաձգման շուրջ բանակցությունների վերջին իրավիճակը: Այս մասին հաղորդում է «Անադոլու»-ն՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին: Այլ մանրամասներ չեն տրամադրվել:
Նշվել է նաև, որ օգոստոսի 17-ին Ֆիդանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իրաքի Քրդստանի տարածաշրջանային վարչության (ՔՔՎ) ղեկավար Նեչիրվան Բարզանիի և ՔՔՎ վարչապետ Մասուր Բարզանիի հետ:
Արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ զրույցների ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և ՔՔՎ ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:



