


Արմինֆո. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչները քննարկել են տեխնիկական վերազինման, աղետների ռիսկի նվազեցման և համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին հաղորդվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն և ներքին գործերի փոխնախարար Արամ Ղազարյանն ընդունել է Վրաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին։
Արամ Ղազարյանը ընդգծել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերը զգալի ներդրում են ունեցել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տեխնիկական վերազինման, մասնագիտական հմտությունների զարգացման,
անձնակազմի և աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։
Մասահիրո Ուեկին շնորհակալություն է հայտնել պաշտոնյային ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ճապոնիայի երկարամյա փորձը աղետների ռիսկի կառավարման ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փրկարար ծառայության տեխնիկական համալրման, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակի ներդրման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը հաստատել են համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու իրենց պատրաստակամությունը։



