


Արմինֆո. Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին արտաքսել են 113 օտարերկրացու, որոնց թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Ղազախստանի, Քենիայի, Չինաստանի, Կուբայի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Թաիլանդի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Եթովպիայի և այլ երկրների քաղաքացիներ: Արտաքսված անձանց արգելել են մուտք գործել Վրաստան։
Վերջին շրջանում Վրաստանում ակտիվ պայքար է ընթանում անօրինական միգրանտների դեմ։ Խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը ՝ պարզեցնելով ներգաղթյալների արտաքսման, ինչպես նաև խուզարկության ընթացակարգերը: Ամեն ամիս Վրաստանի ՆԳՆ-ը հաղորդում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։



