


ԱրմԻնֆո. Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ավստրալիայի կառավարության և ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր հաջողության կապակցությամբ։ Ավստրալիան ողջունում է հայ ժողովրդի մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին և ճանաչում է այս ընտրությունների նշանակությունը Հայաստանի ապագայի համար։ Ավստրալիան գնահատում է Ադրբեջանի հետ համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված պատմական առաջընթացը։ Ես խրախուսում եմ համաձայնագրի ստորագրման և վավերացման շարունակական ջանքերը։ Ես նաև ողջունում եմ Հայաստանի շարունակական ջանքերը՝ բարեփոխումներ իրականացնելու և միջազգային գործընկերների հետ համագործակցելու՝ տնտեսական բարգավաճումը, ժողովրդավարական կառավարումը և ինքնիշխանությունը խթանելու համար։ Ավստրալիան գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հարստացել են Ավստրալիայի հայ համայնքի և մեր բազմամշակութային հասարակության ներդրմամբ։ Ես անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը առաջիկա տարիներին։ Մաղթում եմ Ձեզ և Ձեր կառավարությանը հաջողություններ այս կարևոր գործում»։



