


Արմինֆո. Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ է քաղաքական պատասխանատվություն։ Այդ մասին օգոստոսի 10-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա համոզմամբ՝ այդ խնդրի լուծման համար պատասխանատվություն պետք է ստանձնեն Հայաստանի հարևանները։ Այսինքն, խոսքը վերաբերում է Իջևան-Ղազախ, Սադարակ- Երասխ և Ախուրիկ - Կարս երկաթգծի գործարկմանը։ Միայն այդ դեպքում, ինչպես նշել է խորհրդարանականը, հնարավոր կլինի խոսել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Մինչդեռ, մինչ օրս Ադրբեջանից որևէ քաղաքական պարտավորություն չի ստացվել այդ հարցի առնչությամբ։
Խորհրդարանականը չի համաձայնել "առավելություններ՝ առավելությունների դիմաց" բանաձևին՝ կոչ անելով ավելի շատ ուշադրություն դարձնել "ճանապարհ ՝ ճանապարհների դիմաց" տրամաբանությանը: Օրինակ, Հայաստանն Ադրբեջանին իրավունք է տալիս անարգել բեռներ խոխադրել, իսկ Ադրբեջանը Հայաստանին միայն իր տարածքով սահմանափակ քանակությամբ ապրանքներ տարանցելու իրավունք է տալիս։ "Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստանն անգամ 1 լումայի ապրանք չի արտահանել", - ասել է ընդդիմադիրը՝ նշելով կողմերի միջև հավասար գործընկերության սկզբունքի բացակայությունը:
Խաչատրյանը նաեւ սուր քննադատության է ենթարկել ԵԱՏՄ նկատմամբ իշխանությունների դիրքորոշումը ։ "Ռուսաստանը հայտարարում է․ ձեր կողմից ներկրվող ձուկը չի համապատասխանում իմ չափորոշիչներին ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հոնքերը բարձրացնելու փոխարեն աչքերը կկոցում է ու ասում. "Ձուկ եմ գնել, սարսափելի էր, ուտելու բան չէր, յուղոտ, ճարպոտ": Ռուսները խոսում են խնդիրների մասին, իսկ Փաշինյանը պատասխանում է. "Իսկապես ձուկը լավը չէ": Այսպիսով, նա դրանով լուծեց խնդիրը, թե՞ սրեց այն: Ո՞ր երկիրն է հիմա գնելու այս ձուկը:",- նշել է Խաչատրյանը։



