


Արմինֆո. "Ես "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունից որևէ մեկին թույլ չեմ տա վիրավորել որևէ մեկին, բայց ձեզ էլ թույլ չեմ տա վիրավորել ուրիշներին", - հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ ԱԺ միջանցքում:
Ավելի վաղ ԱԺ նիստի ժամանակ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, դիմելով Սամվել Կարապետյանին, օգտագործել էր "գյորմամիշ" բառը: Ավելի ուշ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, խորհրդարանի նախագահից պահանջել էր "անասուն-պատգամավորներին ասել, որ իրենց անասունների պես չպահեն", ինչը հանգեցրել էր ԱԺ նիստերի դահլիճում իրադրության սրման: Ի պատասխան՝ Ռուբինյանը նշել էր, որ ավելի վաղ "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նույն արտահայտությունն էր օգտագործել "Քաղաքացիական պայմանագրի" ներկայացուցիչների հասցեին, իսկ Չախոյանը միայն կրկնել էր այն: "Ես այդ պահին դահլիճում չէի, բայց հատուկ վերադարձա և հորդորեցի չօգտագործել իրավիճակը սրող արտահայտություններ", - ասել էր Ռուբինյանը:
Ավելի ուշ, արդեն միջանցքում Նարեկ Կարապետյանի՝ ուշադիր լինելու կոչին Ռուբեն Ռուբինյանը պատասխանել էր. «Ես գիտեմ՝ ինչպես ուշադիր լինել»։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանն ասել է, որ իրեն մի քանի րոպե վիրավորել են, դրա համար էլ չի դիմացել:



