
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով։ Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է այդ առնչությամբ հարց տալ, թե արդյոք պետությունը լավ մենեջեր է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ՝ ոչ, չի կարող։ Այնուամենայնիվ, հայկական պետությունը կամ իր ներկայացուցիչներին է նշանակում ազգայնացվող ընկերություններում, կամ դառնում է այդ ձեռնարկությունների փայատեր։ "Որտեղի՞ց է վերցվել այդ մոդելը։ Օրինակ, Շվեդիան ցանկանում է փայեր ունենալ իր ընկերություններում, բայց այդ ամենից ոչինչ չի ստացվել։ Բայց այդ դեպքում ինչու՞ են Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված գնում այդ ճանապարհով։ Շատ հետաքրքիր է "Հայփոստ" ՓԲԸ-ի վերաբերյալ պատգամավորներից մեկի արտահայտած բանաձևը, ըստ որի, պետական ընկերություններում ծառայությունները պետք է լինեն շատ բարձր մակարդակի վրա, ինչպես նաև դրանցում աշխատող մարդկանց աշխատավարձը: Բայց որտե՞ղ են այդ ընկերությունների ղեկավարների գնահատման չափանիշները: Խորհրդարանականների նկատմամբ նման չափանիշներ կան, բայց ո՞վ կասի, թե որտեղ են պետական արտադրական կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ հաստատված և կիրառվող գնահատման չափանիշները։ Վերջին տարիներն այս հարցին միանշանակ պատասխան են տալիս․ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանն անդամակցելը, թե փոխկապակցված անձի հետ հարաբերությունները", - նշել է Վարդևանյանը, կառավարող խմբակցությանը կոչ անելով պատասխանել այն հարցին, թե պրոֆեսիոնալիզմը գնահատելու ինչ չափանիշներով է Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ։ Նա հիշեցրել է, որ ընկերությունում միջազգային աուդիտ կանցկացվի ։ Ավելին, առաջարկներ են հնչում ՀԷՑ-ում նոր կառավարիչների գործունեության արդյունավետության նկատմամբ պատգամավորական վերահսկողության գործիք կիրառելու մասին ։ "Իսկ եթե պարզվի, որ մենեջմենթն անարդյունավետ է եղել, ի՞նչ կասենք։ Ընդ որում, դա տարածվում է եւ իշխանության ներկայացուցիչների, եւ ընդդիմության վրա", - նկատել է պատգամավորը, հավելելով, որ վերջնական արդյունքում հիմնական տուժողը լինելու է երկրի հասարակությունը, քանի որ իշխանությունների գործողություններից "կարմիր հոտ" է գալիս ։