


Արմինֆո. Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը: Այդ մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, նշելով, որ համապատասխան հրամանագիրն արդեն երեկ ինքն ստորագրել է։
Նա հիշեցրեց, որ Համբարյանը նախկինում զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի, արտակարգ իրավիճակների և ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը:



