


ԱրմԻնֆո. Բուխարեստում անցկացվեց Հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության 10-րդ ամենամյա փառատոնը՝ Festivalul Strada Armeneasca-ն։
Փառատոնը կազմակերպվել էր Ռումինիայի հայերի միության (Uniunea Armenilor din Romania) կողմից՝ Ռումինիայում ՀՀ դեսպանատան և Ռումինիայի Հայ գործարար խորհրդի աջակցությամբ։
Փառատոնին մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն՝ հայկական տուրիստական ընկերության ներկայացուցչի հետ համատեղ՝ ներկայացնելով Հայաստանը որպես տարվա բոլոր եղանակներին այցելվող զբոսաշրջային վայր և հրավիրելով ռումինացի հյուրերին բացահայտել երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, գեղատեսիլ բնական լանդշաֆտները, ազգային խոհանոցը և իսկական զբոսաշրջային փորձառությունները։
Փառատոնի ընթացքում այցելուները ծանոթացել են հայկական երաժշտությանը, ավանդույթներին, խոհանոցին և մշակույթին, ինչպես նաև մասնակցել են թեմատիկ քննարկումներին և մշակութային ծրագրին։
Նշենք, որ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար-մարտ ամիսներին Ռումինիայից Հայաստան է այցելել 2345 զբոսաշրջիկ, ինչը 4.9 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։



