


ԱրմԻնֆո. ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի՝ Լիլիթ Մակունցը կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար», - ասվում է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ, որը տարածել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։



