


Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետի այլ որոշումներով, զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունիսից ։ 2026թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, իսկ նոր մամուլի քարտուղար կդառնա Մելանյա Հարությունյանը:



