
Արմինֆո."Մուլտի Տրանսպորտ" ընկերության (պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին – խմբ․) տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հղում անելով ՀՀ քննչական կոմիտեին, ընկերության տնօրենի նկատմամբ հարուցվել հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով: "Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել տնային կալանքը", - հաղորդել են ՀՀ քննչական կոմիտեում:
Նշվում է նաև, որ հուլիսի 31-ին գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել ընկերության գրասենյակում:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել և տեղափոխել էի ՀՀ քննչական կոմիտե: Նա մեղադրվում է խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու (լվանալու) մեջ ։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել ՝ ապօրինի որսի համար: Հուլիսի 7-ին դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը ՝ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ։ Գործի շրջանակներում հուլիսի 6-ին իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Ծառուկյանի հետ կապված ավելի քան 70 հասցեներում: Դրանից հետո բոլոր ձեռնարկությունների դռները կապարակնքվել են։
Նշենք, որ հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Ծառուկյանի Արարատի ցեմենտի գործարանը պետության վերահսկողությանը հանձնելու իրենց հայցը: Ծառուկյանի գործարանի ազգայնացման գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնացել էր ազգայնացնել Գագիկ Ծառուկյանի բիզնեսը: Հուլիսի 16-ին հայտնի դարձավ նաև, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող "Մուլտի Վելնես" ընկերության շենքը հանձնվել է Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը: Իսկ հուլիսի 23-ին իրավապահները փակել էին Ծառուկյանին պատկանող "Առինջ Մոլ" առևտրի կենտրոնի տաղավարների մի մասը։ Իսկ հուլիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Երևանի "Արարատ" կոնյակի-գինու-օղու կոմբինատը պետության կառավարմանը հանձնելու իրենց միջնորդությունը: