


Արմինֆո. Հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին, զոհվել է Թուրքմենստանի քաղաքացի՝ 37-ամյա Բեգենչ Չ.-ն:
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Honda մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել է "Սևան" բժշկական կենտրոն: «Մինչ քննչական խումբն աշխատանքներ էր իրականացնում դեպքի վայրում, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տուժածը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ", - հաղորդել է ֆոտոլրագրողը:
Նա նաև նշել է, որ, ականատեսների ասելով, մահացածն աշխատում էր որպես առաքիչ Glovo ընկերությունում։



