


Արմինֆո. Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այդ մասին Հովսեփյանը հաղորդել է Facebook-ի իր էջում։
«Սիրելի´ հայրենակիցներ, Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ այն հայտարարության վերաբերյալ, որը նա արել էր սույն թվականի հունիսի 11-ին։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ ՔՊ-ի ձայներն օրգանիկ են։ Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը», - գրել է Հովսեփյանը։



