


Արմինֆո. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր։
Հիշեցնենք, որ Աշոտյանը ձերբակալվել էր հունիսի 5-ին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը՝ մեկ ամիս ժամկետով: Հուլիսի 3-ին կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ ամսով: Քննչական կոմիտեի տվյալներով ՝ "ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը 6 անձի հետ համաձայնությամբ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, օգնել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն ՝ Արտյոմ Խաչատրյանին, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելու հարցում":



