


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովը: Այդ մասին հուլիսի 29-ին լրագրողներին հայտարարել է ինքը՝ Բադալյանը։
Նրա խոսքով՝ հարցը, թե կուսակցությունից ով է ղեկավարելու առողջապահության հանձնաժողովը, քննարկվել է "Քաղաքացիական պայմանագրի" վարչության նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բադալյանը նշել է, որ, ձևավորված ավանդույթի համաձայն, նախագահների թեկնածությունների վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել, որից հետո տեղի է ունեցել քվեարկություն: Արդյունքում՝ Լուսինե Բադալյանը դարձել է ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավարի թեկնածու:
Բուն քննարկումները, ինչպես նշել է պատգամավորը, անցել են ժողովրդավարական մթնոլորտում և բավականին բուռն բնույթ են կրել։ Առողջապահության հանձնաժողովը մյուս հանձնաժողովներից տարբերվում է իր յուրահատկությամբ, քանի որ այնտեղ աշխատելու համար անհրաժեշտ են և մասնագիտական կրթություն, և մասնագիտական աշխատանքային փորձ:
Նշենք, որ Ազգային ժողովն ունի 12 հանձնաժողով, որոնցից 9-ը կգլխավորեն կառավարող կուսակցության, 2-ը՝ "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր դաշինքի, և 1-ը՝ "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները:



