


Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը շարունակում է պայքարը մայրաքաղաքի ծառերի դեմ ՝ կանաչ անկյունները փոխարինելով բետոնե սալիկներով։
Այս անգամ, ինչպես է ահազանգում էկոակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ը հատել է 10 հատ կանաչ ծառ։
«Ուրեմն դիմում եմ անձամբ Արմեն Բեգոյանին՝ կամ հայտարարում եք, որ դադարեցնում եք Երևան քաղաքի ցանկացած կանաչ ծառի հատումը կամ առավոտից - երեկո, բոլոր գործերս թողնելու եմ ու զբաղվեմ Ձեր և Ձեր ղեկավարած կառույցի անգրագետ ու ծառատյաց գործունեությունը բարձրաձայնելով։
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան վերջ տվեք էս էկոցիդին։ Մի քանի օր առաջ էլ Թևոսյան փողոցի մի նորակառույցի դիմաց է 6 կանաչ ծառ հատվել։ Հերթով տեսանյութերը կդնեմ», - գրել է Հայրումյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Մայրաքաղաքի ղեկավարության այս անգրագետ գործողությունների, մասնավորապես, Երևանում զանգվածային ծառահատումների շնորհիվ շոգի պայմաններում անհնար է դարձել շարժվել ։ Բացի այդ, բոլոր հնարավոր անկյուններում զանգվածային կառուցապատման պայմաններում՝ բոլոր հնարավոր շինարարական նորմերի խախտմամբ, համատարած փոշու պայմաններում քաղաքացիները սկսել են բախվել առողջական խնդիրների: -



