
Արմինֆո. Բրյուսելը չպետք է ակնկալի, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները թույլ չեն տա խորտակվել երևանյան քաղաքական անձնակազմին, նրան կպահեն ջրի երեսին և կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի հայտարարության մեջ։
ԱՀԾ-ում նշել են, որ, իրենց հասած տեղեկատվության համաձայն, Բրյուսելում գիտակցում են Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երեւանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս:
"Ընդգծվում է, որ Եվրասիական ինտեգրացիային մասնակցությունից ստացված եկամուտների զրոյացումը թույլ չի տա ԵԱՏՄ անդամների հաշվին ապահովել դեպի ԵՄ "թիավարող" հայկական իշխանությունների կայունությունը ։ Եվրակառույցներում ընդունում են, որ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները, որոնք պայմանավորված են հակառուսական պատժամիջոցային քաղաքականությամբ եւ Ուկրաինայում պատերազմին աջակցելու եվրաբյուրոկրատների մոլագար ձգտմամբ, Բրյուսելին հնարավորություն չեն տա փոխհատուցել Երեւանին միլիարդավոր ծախսերի դիմաց։ Եվրոպայի շատ երկրներ արդեն ահազանգել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար ՝ ի վնաս ազգային արտադրողների", - ասվում է ՌԴ ԱՀԾ մամուլի բյուրոյի հայտարարության մեջ։
Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի ԱՀԾ-ում նշել են, որ բրյուսելյան բյուրոկրատները կշարունակեն համոզել Երեւանին իրենց անվերապահ աջակցության մեջ: ԱՀԾ-ում հավելել են, որ կոնկրետ օգնության տրամադրման ձգձգումը ԵՄ-ականները մտադիր է բացատրել նրանով, որ ԵՄ-ին միանալը լիովին կախված կլինի Երեւանից եւ եվրաինտեգրման ճանապարհին նրա "ձեռքբերումներից": Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից արդեն հիմա պահանջում են կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել հումանիտար կապերը ՌԴ հետ և ճնշել դրա դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին։
"Նման գծի խրախուսումը նախատեսվում է Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների շահարկման և "հրաշալի ապագայում" Հայաստանը "խաղաղության բարգավաճ խաչմերուկի" վերածելու խոստումների հաշվին:
Բրյուսելը չպետք է ակնկալի, որ ԵԱՏՄ երկրները թույլ չեն տա խորտակվել երևանյան քաղաքական անձնակազմին, նրան կպահեն մակերեըույթին և կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ", - հայտարարել են Ռուսաստանի ԱՀԾ-ում։