


Արմինֆո. Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Մարգարյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեի հետ։
Դեսպանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան–Լիտվա հարաբերությունների վերջին զարգացումները՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի ընդլայնմանը և տարբեր ոլորտներում ձևավորված բազմաշերտ համագործակցությանը։
Ինչպես հաղորդոում է Լիտվայում Հայաստանի դեսպանը, կողմերը մտքեր են փոխանակել միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով փոխադարձ իրավական օգնության մեխանիզմների արդյունավետ կիրառման կարևորությունը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի նշանակությունը՝ որպես երկու երկրների դատախազությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման կարևոր գործիքի։
Գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն բարձր է գնահատել ս.թ. հուլիսի 1–2-ը Երևանում, Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում, անցկացված բարձրաստիճան միջազգային համաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ այն կարևոր հարթակ է մասնագիտական երկխոսության, և փորձի փոխանակման համար։



