


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հուլիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և փոխադարձաբար ընդգծել տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության կարևորությունը։
Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը քննարկել են երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության հետագա խորացման հեռանկարները։
Հատկանշական է, որ Փաշինյանն այս օրերին գտնվում է արձակուրդում։ Իսկ զրույցը տեղի է ունենում Բեռլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կատարած այցից անմիջապես հետո։



