


Արմինֆո. Օտտավայում տեղի են ունեցել Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր քաղաքական խորհրդակցություններ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհրդակցությունները վարել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Կանադայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Լևեկը։
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակից, որոնք նոր թափ են ստացել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության մայիսի սկզբին Հայաստան կատարած այցի շնորհիվ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Ընդգծվել է բարձր մակարդակի երկկողմ շփումները շարունակելու անհրաժեշտությունը։
Քննարկվել է հայ-կանադական երկկողմ օրակարգի առաջխաղացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը։ Կողմերը երկուստեք ընդգծել են քաղաքական հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ երկկողմ տնտեսական կապերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումների միջոցով։
Կոստանյանը նաև իր կանադացի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Հանդիպման ընթացքում նաև մտքեր փոխանակվեցին միջազգային զարգացումների վերաբերյալ։



