


Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը:
"Ազգային տոնի կապակցությամբ 2026 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։ Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Ցանկացողները կարող են կապ հաստատել մեզ հետ հետեւյալ էլ․ հասցեով՝ [email protected]", - ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայկական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ քաղաքացիների թունավորման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու մասին:



