
Արմինֆո. "3+3" հարթակը տարածաշրջանային համագործակցության կարևոր մեխանիզմ է, և Ադրբեջանը պատրաստ է դրա հաջորդ հանդիպումն անցկացնել իր մոտ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Կարևոր է նշել, որ 2021 թվականին Հարավային Կովկասում իրավիճակի համատեքստում մենք ունեինք բոլորովին այլ պատկեր և տարածաշրջանային դինամիկա, այսօր այն արմատապես փոխվում է։ Մինչ այժմ հարթակի շրջանակներում անցկացվել է երեք նիստ ՝ համապատասխանաբար Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում: Եվ 2024 թվականին Ստամբուլում հարթակի նիստի արդյունքում ադրբեջանական կողմն առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել իր մոտ", - հիշեցրել է Բայրամովը։
Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ Բաքվում պահանջված և կարևոր են համարում այդ ձևաչափը: "Բայց մասնակից երկրները պետք է քննարկեն մեր երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ողջ համալիրը։ Եվ, հաշվի առնելով այս ըմբռնումն ու կոնսենսուսային ընկալումը, ադրբեջանական կողմի առաջարկն՝ իր երկրում ընդունել այդ հարթակը, մնում է ուժի մեջ", - ասել է Բայրամովը։
Նշենք, որ "3+3" տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ՝ Ռ0Դ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էիեն, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց, սակայն նրանց համար դռները միշտ բաց են:
Դրանից հետո 2023 թվականին՝ Իրանում, իսկ արդեն 2024 թվականին Թուրքիայում տեղի են ունեցել այդ հարթակի ներկայացուցիչների հանդիպումներ 5 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով ։ Վրաստանը կրկին չի մասնակցել հարթակի աշխատանքներին։ Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել կամ Բաքվում, կամ Երևանում ։ Սակայն հանդիպման վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։