


ԱրմԻնֆո. Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) և Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին արտգործնախարար Իգլի Հասանին քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի հաստատման և համագործակցության նոր ձևաչափերի մշակման հեռանկարները։
Հունաստանում Հայաստանի դեսպանատան հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Իգլի Հասանիին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու գործում Ալբանիայի աջակցության համար և ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Հայաստանի եվրոպական զարգացման ուղին։
Հասանին ողջունել է միջխորհրդարանական համագործակցությունը խորացնելու նախաձեռնությունը՝ հայտնելով իր պատրաստակամությունը նպաստելու Հայաստանի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների հետ կապերի հաստատմանը։ Նա նաև մեծ նշանակություն տվեց երկու երկրների միջև ուղիղ օդային կապերի զարգացմանը, վիզային ռեժիմի ազատականացմանը, առևտրատնտեսական կապերին, ինչպես նաև գործարար կապերին։
Զրուցակիցները քննարկեցին նաև հայկական արտադրանքը Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանելու հնարավորությունը։



