


Արմինֆո."Մայր Հայաստան"կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը Երևանի առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:Փաստաբանները հայտարարել են որոշումը բողոքարկելու իրենց մտադրության մասին։
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում):
Քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ կալանավորվել էր "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Մանուկյանը կասկածվում է Թևանյանին Հայաստանի ԶՈՒ վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ, որոնք ներկայացվել են խորհրդարանում դռնփակ խորհրդակցության ժամանակ:



