


Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գործող նախարար Մխիթար Հայրապետյանը դուրս կգա կառավարության կազմից:
Այդ մասին հուլիսի 9-ին ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ այդ որոշումը կայացվել է անձամբ Հայրապետյանի կողմից՝ քննարկումների ժամանակ ։ "Հայրապետյանն՝ ինքը չցանկացավ շարունակել աշխատանքը կառավարության կազմում", - նշել է վարչապետը:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետագա քաղաքական գործունեությանը՝ Փաշինյանը նշել է, որ այժմ քննարկումներ են ընթանում նրա ներգրավման ձևաչափի շուրջ: "Հիմա քննարկում ենք, մտածում ենք, թե ինչպես կընդունվեն որոշումները, մենք կտեղեկացնենք", - ասել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ներկուսակցական քվեարկությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել ԱԺ ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Այլ կուսակցական «նշանակումների» մասին առայժմ չի հաղորդվում։



