


ԱրմԻնֆո: Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը հայերենով ուղերձ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։
«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանին և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությանը՝ Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը և պետական հուղարկավորությանը մասնակցելու, ինչպես նաև պատվարժան վարչապետի կողմից ՀՀ ժողովրդի և կառավարության անունից արտահայտված ցավակցությունների համար»։
Մենք երբեք չենք մոռանա բարի կամքի այս դրսևորումը։ Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի երկու մեծ ազգերի միջև պատմական և բարեկամական հարաբերությունները, որոնք միշտ հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն զարգանալ։
Մեր նահատակ առաջնորդը միշտ ընդգծել է ՀՀ-ի հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և Հայաստանին անվանել է «ազնիվ հարևան»։ Մեր քաղաքականությունն է համապարփակ ամրապնդել և զարգացնել երկկողմ հարաբերությունները», - ասել է Իրանի նախագահը իր թվիթերյան էջում (X) հրապարակված հաղորդագրության մեջ։



