


ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ։ Այս մասին հաղորդել է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը։
<Ինձ համար մեծ պատիվ էր անցած տարվա ընթացքում կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնաժողովի նախագահի պարտականությունները։ Ես շնորհակալ եմ ինձ ցուցաբերած վստահության համար, ինչպես նաև հնարավորություն ունենալու համար սերտ համագործակցել ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի գործընկերների հետ՝ մեր ընդհանուր արժեքները առաջ մղելու գործում։ Այս ընթացքում մեր հանձնաժողովը շարունակել է հիմնական ուշադրությունը դարձնել մեր հասարակությունների առջև ծառացած ամենահրատապ խնդիրներին՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերից մինչև հակամարտությունների և անկայունության հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամեր։ Ես ձգտել եմ առաջնորդել մեր աշխատանքը՝ առաջնորդվելով անաչառության, երկխոսության և համագործակցության ամուր հանձնառության սկզբունքներով>,- նշել է Սարգիս Խանդանյանը վերընտրության կապակցությամբ։
Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը անցկացվում է Հաագաում՝ հուլիսի 4-ից 8-ը։



