


Արմինֆո. Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու և եղբորորդու՝ Արտեմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ. նրանք հեռակա կալանավորվել են:
Նրանց կողմից նախկինում վճարված ավելի քան 500 հազար դոլար գրավը փոխանցվել է պետական բյուջե: 2024 թվականի հուլիսին Խաչատրյանի ընտանիքից բռնագանձվել էր Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատունը:
Այս կապակցությամբ փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանի այսօրվա որոշումը հարված է արդարադատությանը։ Նրա խոսքով՝ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ եղբայրներն առողջական խնդիրներ ունեն և չեն կարողացել ներկայանալ դատական նիստին։ Երկուսն էլ ունեցել են բժշկական տեղեկանքներ, որոնցով նրանց արգելվում էր օգտվել ավիացիայից՝ Հայաստան վերադառնալու համար։ Հենց դատարանից եղբայրների բացակայությունն էլ հանգեցրել է մեղադրող կողմի միջնորդությանը՝ երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, ինչի հետ կատեգորիկ համաձայն չէ պաշտպանական կողմը։



