


Արմինֆո. 44-օրյա պատերազմի մասնակից, "Մարտական խաչ" 1-ին աստիճանի շքանշանակիր գնդապետ Էդիկ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է, Էդիկ Մալոյանը: Մարտական Խաչ 1 ին աստիճան: 2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից: Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար: Հպարտ եմ որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին», - գրել է Կարապետյանը՝ իր հրապարակմանը կցելով բարձրաստիճան հայ զինվորականի լուսանկարը։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հաղորդել էին, որ առավոտից խուզարկություններ են կատարվել Մալոյանի տանը, ինչից հետո նրան ձերբակալել են: Ձերբակալման պատճառներն առայժմ հայտնի չեն:



