


Արմինֆո Հայաստանում հնարավորություն կստեղծվի դատական նիստերն անցկացնել հեռավար ձևաչափով ՝ մեղադրյալների և դատապարտյալների համար տեսակապի կիրառմամբ: ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է Քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքների նախագծերի փաթեթում կատարված փոփոխությունները:
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնությունն ուղղված է դատավարության մասնակիցների անվտանգության ապահովմանը, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատական գործընթացների անցկացմանը:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն, պաշտպանի մասնակցությունը կդառնա պարտադիր. փաստաբանը պետք է գտնվի մեղադրյալի կամ դատապարտյալի կողքին՝ նրա պահման վայրում, լինի դա քրեակատարողական հիմնարկ, ոստիկանության բաժին, թե ձերբակալվածներին պահման վայր: Նաև առցանց նիստերի ժամանակ անհրաժեշտ է ապահովել կողմերի լիարժեք շփման, ապացույցների հետազոտման և գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունը: Եթե այդ պայմանները հնարավոր չէ ապահովել, ապա նիստի անցկացումը տեսակապի միջոցով չի թույլատրվում:
Համակարգի ներդրման համար անհրաժեշտ կլինի մեկուսարանների, քրեակատարողական հիմնարկների և դատական դահլիճների տեխնիկական հագեցվածություն: Տեսակապի կիրառումը կարող է առաջարկվել ինչպես մեղադրյալի, այնպես էլ հենց դատարանի կողմից: Դրա համար պետք է լինեն անհրաժեշտ հիմքեր։
Նախարարը հավելել է, որ մեղադրյալներին դատարանի դահլիճ տեղափոխելու համար մեծ ռեսուրսներ են ծախսվում, հետևաբար տեսակապը կարող է կիրառվել նաև այդ դեպքերում:



