


Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով ժամանել է Երեւան:
"Զվարթնոց" միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Երևանում տեղի կունենան Եվրոպական հանձնաժողովի նախագահի բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նշենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը մեկ օր առաջ գտնվում էր Ադրբեջանում, որտեղ կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բաքվում ֆոն դեր Լայենը հայտարարել է Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար Ադրբեջանին մինչև 200 մլն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին:



