


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զինվորական կադրային նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել:
Հրամանագրերի համաձայն, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար ՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ղեկավար:
Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:



