


Արմինֆո.Հայաստանի իշխանություններն Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին արձագանքելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Հունիսի 29-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու հայկական կողմը որեւէ կերպ չի արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին:
«Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից», - ասել է Փաշինյանը, հավելելով, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն ցեղասպանություն է ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Նախաձեռնությունն առաջ է քաշել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը: Այժմ փաստաթուղթը կուղարկվի Քնեսետի հաստատմանը։
Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես է եկել Իսրայելի այդ նախաձեռնության խիստ քննադատությամբ ։ Հունիսի 29-ին հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ը, որն Իսրայելին կոչ է արել վերանայել իր այդ դիրքորոշումը:



