


Արմինֆո. Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադայում (JBMO):
Հայկական թիմի հաշվին կա մեկ ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ: Վերջինս ղեկավարում էին "Qarakusi" կրթական հիմնադրամի մասնագետներ Տիգրան Չթյանը և Էդգար Հողմրցյանը։
Ընդհանուր առմամբ, օլիմպիադային մասնակցել են 23 երկրների 133 դպրոցականներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 6 մասնակից։
Նշենք, որ JBMO-ն մաթեմատիկայի ամենամյա միջազգային մրցույթ է մինչև 15 տարեկան դպրոցականների համար, որն անցկացվում է 1997 թվականից և միավորում է բալկանյան տարածաշրջանի երկրները, ինչպես նաև հրավիրված պետությունները: Մրցույթը համարվում է պատանի դպրոցականների համար ամենահեղինակավոր միջազգային մաթեմատիկական մրցաշարերից մեկը և ծառայում է որպես Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային նախապատրաստվելու կարևոր փուլ: Մասնակիցները լուծում են հանրահաշվի, երկրաչափության, թվերի տեսության և կոմբինատորիկայի բարձր բարդության մի քանի խնդիրներ:



