


Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Լեբեդևը դրական պատասխան է տվել հարցին, թե արդյոք հիմա նախադրյալներ կան, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կայունանա: "Այո, ես կարծում եմ, որ կան, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը հայտարարել է, որ իրենք այս պահին չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱՊՀ մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք մնում են մեր կազմում", - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ տնտեսական խորհրդի այսօրվա նիստին ներկա է եղել Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, նա մասնակցել է և ստորագրել փաստաթղթերը: "Մենք հույս ունենք, որ ամեն ինչ նորմալ կլինի", - հավելել Է ԱՊՀ գլխավոր քարտուղարը:



