


Արմինֆո. Դատարանը Արագածոտն մարզի Մուղնու Սուրբ Գևորգ վանքի վանահայր, Հայր Գարեգին Արսենյանի նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքը: Համապատասխան որոշումը հունիսի 26-ի նիստում ընդունել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Դատարանի որոշման համաձայն, Գարեգին Արսենյանին թույլատրվել է այցելել Սուրբ Գևորգ վանք, պատարագ մատուցել։ Սակայն նրան արգելել են շփվել թեմի մյուս հոգևորականների հետ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին հայտնի էր դարձել Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականների ձերբակալության մասին: Ավելի ուշ պարզվել էր, որ հոգևորականները ձերբակալվել են "Իրազեկ քաղաքացիների միավորում" ՀԿ ղեկավար Դանիել Իոնիսյանի կողմից երկրի քննչական մարմիններին ներկայացված դիմումի հիման վրա: Դիմումը ներկայացվել է սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի այն ժամանակվա հոգևոր հովիվ Արամ Առաքելյանի տված հարցազրույցի կապակցությամբ ։ Վերջինս ՀՀՀ եթերում հայտարարել էր, որ իրեն 2021 թվին պարտադրել են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին ։ Հոկտեմբերի 16-ին հայր Գարեգին Արսենյանը կալանավորվել էր մեկ ամսով, 2025 թվականի նոյեմբերի 7-ին դատարանը նրա խափանման միջոցը փոխել էր տնային կալանքի: Իսկ 2026 թվականի փետրվարին դատարանը նրա նկատմամբ կիրառել էր վարչական հսկողություն և չհեռանալու մասին ստորագրություն ։



