


Արմինֆո.Կիլիկիո Մեծի Տան Կաթողիկոսությունը հայտնում է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորված և անհետ կորած հայերի մասին:
Կաթողիկոսության Facebook-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն մշտական կապի մեջ է Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Պետրոս եպիսկոպոս Մանուելյանի հետ և ուշադիր հետևում է երկրաշարժի հետևանքներին ու հայ համայնքին հասցված վնասներին:
Հաղորդվում է, որ երկրաշարժը սարսափ ու ցնցում է առաջացրել, և հավելվում է, որ նյութական և մարդկային վնասները հսկայական են. ավերվել են նաև երկու հայ ընտանիքների տներ, կան մի քանի վիրավոր և անհետ կորած հայեր:
Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի, կա ավելի քան 4300 տուժած: Վնասվել են ութ հիվանդանոց, 20 առևտրի կենտրոն և ենթակառուցվածքային 68 օբյեկտ: Տուժել կամ ամբողջությամբ ավերվել է 250 շենք:



