


Արմինֆո.Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությունը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Սևանա լճի և հարակից էկոհամակարգերի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները։
Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության, ջրային ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության պահպանման և ձկների էնդեմիկ տեսակների վերականգնման հարցեր։
JICA-ի պատվիրակությունն այցելել է նաև «Սևան» ազգային պարկ՝ հնարավոր համագործակցության ուղղություններին տեղում ծանոթանալու համար։
Բացի այդ, քննարկվել են Ճապոնիայի հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում ծրագրային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել մասնագիտական քննարկումները՝ համագործակցության հնարավոր շրջանակները հստակեցնելու և երկրների միջև աշխատանքները համակարգելու նպատակով։
Հիշեցնենք, որ 2021 թվականին JICA-ի աջակցությամբ Երևանում բացվել է նաև վերականգնողական հնագիտական լաբորատորիա՝ հագեցած վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով



