


Արմինֆո. Եվրամիությունը ոչ թե, պարզապես, փորձում է ընդհատակյա եղանակներով փոխել իշխանությունն այլ երկրներում է, այլեւ հպարտանում է իր մեթոդներով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի նամակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
"Հիշատակեմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի շնորհավորանքը, ով ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մեջբերում եմ. "2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին ապրում է և բարգավաճում։ Երևանը կարող է հույս դնել Եվրոպայի վրա"։ Այլ կերպ ասած՝ այժմ արդեն ոչ թե, պարզապես, փորձում են ընդհատակյա մեթոդներով փոխել իշխանությունը, այլ հպարտանում են, որ իրականացնում են գունավոր, թավշյա և այլ հեղափոխություններ", - նշել է ՌԴ նախարարը Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ դեսպանական կլոր սեղանի ժամանակ։



