


Արմինֆո.Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ․ հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Նարինե Մարտիրոսյանի մարմինը։
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ», - ասվում է ՓԾ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել հունիսի 15-ին Լոռու մարզում: 7 և 13 տարեկան քույրերը փորձել էին գետն անցնել խողովակի վրայով եւ ջուրն էին ընկել: Ինչպես պատմել են ականատեսները, 7-ամյա Նարե Մարտիրոսյանն առաջինը էր ընկել գետը, նրան օգնել փորձած 13-ամյա քույրը նրա հետևից ընկել էր ջուրը: 7-ամյա Նարեի դին փրկարարները հայտնաբերել էին հունիսի 17-ին:



